Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ապրեք անտեսանելի իրականության մեջ

Ապրեք անտեսանելի իրականության մեջ
03.09.2012 | 03:03

Սեպտեմբերի 3

Տեր, Աստված նեղյալների ու հոգնածների, արի և փրկիր մեզ։

Ես ձեր փրկիչն եմ։ Ես ձեզ փրկում եմ ոչ միայն մեղքի ծանրությունից, այլև մտահոգության դառնությունից, թշվառությունից ու տառապանքից, թուլակամությունից ու սրտի ցավից։ Այո, ձեր Փրկիչը։
Իմացեք, որ դուք ապրում եք Անտեսի մեջ, այսինքն` իրական կյանքում։
Բարձրացրեք ձեր գլուխը երկրային նեղություններից և նայեք Արքայության փառքին։ Անանցը խորհելով` ամեն օր էլ ավելի բարձրացրեք ձեր միտքը` տեսնելու համար Երկնային իրականությունը։ Խոսեք Ինձ հետ։ Կարոտով կապվեք Ինձ։ Ձեր հանգիստը գտեք Ինձ մոտ։ Բնակակից եղեք։ Վերջ տվեք ձեր բեռներն անհանգիստ երթով Ինձ բերելու, ապա նույն տենդագին փութով վերցնելու և ձեզ հետ կրկին հետ տանելու անմիտ սովորությանը։ Ոչ, այդպես մի արեք։ Այլ բնակվեք Իմ մեջ։ Իմ զորության ու պաշտպանության զգացումը ոչ մի րոպե մի՛ կորցրեք։ Ապահով ու հանգիստ եղեք այն մանկան պես, որ ամուր բռնել է մոր ձեռքը։

Դիտվել է՝ 2962

Մեկնաբանություններ